22 հունվարի 2002 - 22:18 AMT
ՀՆԴԿԱԿԱՆ «ՌԱՆՍԹԱԹ ԳՐՈՒՊ» ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ԻՆՏԵՐ-ԿՈՆՏԱԿՏ» ՖԻՐՄԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «ՆԱԻՐԻՏ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ 98 ՏՈԿՈՍԸ
Շարունակվում են բանակցությունները Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավարության եւ հնդկական «Ռանսթաթ Գրուպ» ընկերության ներկայացուցիչների միջեւ, որոնք Երեւան են ժամանել «Նաիրիտ-1» քիմիական ձեռնարկության արժեթղթերի ձեռքբերման հարցի քննարկման համար: Խոսքը գնում է արժեթղթերի 98 տոկոսի մասին: Ենթադրվում է, որ մնացած երկու տոկոսը կմնա «Նաիրիտի» աշխատանքային կոլեկտիվին: Արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերով` քննարկվում է նաեւ ձեռնարկությունը հնդիկներին հավատարմագրային կառավարման փոխանցելու հնարավորությունը: Նշենք, որ «Ռանսթաթ Գրուպ» ընկերությունը հանդես է գալիս ոչ միայն իր, այլեւ ուկրաինական «Ինտեր-Կոնտակտ» ընկերության անունից, որը մինչ այդ հավակնում էր ձեռք բերել «Նաիրիտի» արժեթղթերի 51 տոկոսը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: