19 հունվարի 2002 - 19:58 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ
Թուրքիայի վարչապետ Բյուլենտ Էջեւիթը չի հավատում իր ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկօղլուն, որը հայտարարել էր, որ Հայաստանը զանգվածային ոչնչացման զենք ունի: «Արմինֆո» գործակալության տվյալներով, Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում ամերիկայն լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ բացառում է այն հնարավորությունը, որ Հայաստանը ունի զանգվածային ոչնչացման զենք: «Ես վստահ չեմ, որ Հուսեյն Կիվրիկօղլուն իրավացի է», ընդգծել է Էջեւիթը: Ինչպես հայտնի է, հայկական կողմը թուրքական գլխավոր շտաբի պետի հայտարարությունը անհեթեթություն է անվանել: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: