19 հունվարի 2002 - 20:06 AMT
ԱՅՍՕՐ ԼՐԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ
Այսօր լրացել է Հայաստանի ղեկավարության եւ հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերության բանակցություններին հատկացված ժամկետը: Առայժմ չկան ստույգ տվյալներ երկու ամիս տեւած բանակցությունների արդյունքներից: Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը կառավարության անունից բանակցություններ էր վարում «ԱրմենՏել» ընկերության հետ, վերջերս հայտնել է բանակցությունների ժամկետի երկարացման հնարավորության մասին: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտնել է, որ եթե կողմերը չգան համաձայնության, ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճարի կիրառման վերաբերյալ կառավարության արգելքը ուժի մեջ կմնա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: