19 հունվարի 2002 - 19:57 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԱՄՆ կատարած պաշտոնական այցի արդյունքներով Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետ Բյուլենտ Էջեւիթը հայտնել է, որ Անկարան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Նա կրկին հաստատել է, որ Հայաստանի հետ երկխոսության վերականգնումը Թուրքիան պայմանավորում է «զավթած տարածքների ազատմամբ»: Էջեւիթի գնահատմամբ, բանակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակուղու մեջ է դրվել: Միաժամանակ, նա ընդգծել է , որ եղել է ժամանակահատված, երբ հակամարտության լուծումը բավականին իրական էր թվում: Էջեւիթը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքական ղեկավարության հետ նրա բանակցությունների ընթացքում, այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդիրը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: