25 հունվարի 2010 - 10:17 AMT
ՎՏԲ բանկը «Սիներգիա» ընկերությունների խմբի հետ զարգացնում է իր համագործակցությունը




«Սիներգիա» ընկերությունների խմբի հետ երկարաժամկետ հարաբերությունների զարգացման շրջանակներում ՎՏԲ բանկը Ընկերությունների խմբի համար հաստատել է 4.250 մլն ռուբլու չափով միասնական լիմիտ Խմբի շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաեւ հոլդինգի ընկերությունների հետ կնքված վարկային համաձայնագրերի գծով առկա համապատասխան պարտքերի վերաֆինանսավորման համար, ասվում է PanARMENIAN.Net-ին տրամադրված ՎՏԲ բանկի (Հայաստան) հաղորդագրության մեջ:




Համագործակցությունը «Սիներգիա» խմբի հետ ակտիվ զարգանում է 2008 թ-ի օգոստոսից: Նախորդ ժամանակաշրջանի ընթացքում Խումբը ավելի քան 1.5 մլրդ ռուբլու միջոցներ է ներգրավել: Ներկա ժամանակ համագործակցությունը կողմերի միջեւ դուրս եկավ որակապես նոր մակարդակի. լիմիտի ավելացումը իրագործման հնարավորություն է տալիս միջնաժամկետ եւ երկարաժամկետ վարկավորման համար:




«Սիներգիա» ԲԲԲ-ն Ռուսաստանի ալկոհոլային խմիչքների շուկայի առաջատար ընկերություններից մեկն է (հիմնական ապրանքանիշներն են` «BELUGA»,«Ռուսկի լյեդ», «Մյագկով», «Բելենկայա», «Բելոե օզերո» եւ «Գոսուդարեւ զակազ»): «Սիներգիա» ԲԲԲ-ն ստեղծված է որպես հոլդինգ, որի մեջ ընդգրկված է 7 լիկյորի եւ օղու եւ մեկ սպիրտի գործարան, նաեւ մի շարք ձեռնարկություններ սննդարդյունաբերության ոլորտում: «Սիներգիա» ԲԲԲ-ում աշխատում է ավելի քան 7000 աշխատող:




2007 թ-ն հունիսի 25-ն ձեռք է բերել «ՄԻԿԱ Արմենիա Թրեյդինգի» 30% մինուս մեկ բաժնետոմս եւ դարձավ իր «ՎՏԲ Բանկ»(Հայաստան) ՓԲԸ-ի դուստր բանկի բաժնետոմսերի100% միանձնյա սեփականատեր:


Բանկը հանդիսանում է Visa International միջազգային քարտային վճարա-հաշվարկային համակարգի լիիրավ անդամ:




Բանկը ունի 78 մասնաճյուղ, որոնցից 31-ը գտնվում են Երեւանում, մնացածը Հայաստանի մարզերում: