5 փետրվարի 2010 - 21:38 AMT
Հարավկորեական «GS Group»-ը 500 հազար դոլար կհատկացնի ՀՀ ԱԺ-ին


Փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի եւ հարավկորեական «Ջի-Էս Ինջինիրինգ ընդ Քոնսթրաքշեն» կորպորացիայի միջ —, ի դեմս ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար <b>Գեղամ Ղարիբջանյանի</b> եւ կորեական ընկերության նախագահի տեղակալ Սունգ Կի Չոյի, կնքվեց համաձայնագիր, ըստ որի` կորեական ընկերությունը պատրասատկամություն է հայտնում աջակցելու Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի անդամներ:

«GS Group»-ը, որը բազմաթիվ երկրներում ունի 48 մասնաճյուղ եւ ներկայացուցչություններ, կաջակցի ՀՀ ԱԺ- ին 500.000 ԱՄՆ դոլարի չափով, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության — տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: