5 փետրվարի 2010 - 19:48 AMT
ԼՂՀ-ն Հայաստան կարող է ներմուծել ձիթայուղ եւ հացահատիկ


Արցախը Հայաստան կարող է ներմուծել տարեկան մոտավորապես 120 հազ. տոննա ցորեն, գտնում է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Մենք ԼՂՀ-ն կարող էինք վերածել հացաբուլկեղենի արտադրության եւ գյուղատնտեսական մթերքների բազայի, քանի որ հանրապետությունը կարող է փոխադրել տարեկան մոտավորապես 120.000 տոննա ցորեն», - ասել է նա փետրվարի 5-ին լրագրողներին:

Բացի դրանից, միության նախագահի խոսքերի համաձայն, հնարավոր է ավելացնել ձիթայուղի արտադրությունը: Այդ առնչությամբ Վազգեն Սաֆարյանն ավելացրել է, որ դա դրականորեն կազդի ոչ միայն տնտեսության վրա, այլեւ «այն ճիշտ քայլ է քաղաքական տեսակետից»: «Այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ ԼՂՀ-ում կկրճատվի գործազուրկների թիվը, կավելանա բնակչության թիվը, եւ ԼՂՀ-ն այլեւս կդադարի մեզ համար դոտացիոն երկիր լինել», - հայտարարել է նա:

2010 թ. Հայաստանի կառավարության առաջին նիստի ընթացքում հաստատվեց «Հանրապետության արդյունաբերության զարգացման հայեցակարգը», որի նպատակն էր ստեղծել այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտար Հայաստանը վերակազմավորելու արդյունաբերական երկրի: