5 փետրվարի 2010 - 19:05 AMT
«Ուրալ»-ը հաղթել է «Կայրատ»-ի հետ ընկերական խաղում


Փետրվարի 4-ին Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլի ակումբ, որի կազմում հանդես է գալիս Երեւանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը, որն առաջին ստուգողական խաղն է անցկացրել Թուրքիայում ընթացող հավաքներին:

Ինչպես հաղորդում է «Ուրալի» պաշտոնական կայքէջը, «Ուրալ»-ը հաղթել է 3:1 հաշվով: Արտակ Ալեքսանյանն ու հայազգի մեկ այլ ֆուտբոլիստ Դենիս Թումանյանը խաղացել են 2-րդ խաղակեսում:

«Ուրալ» ֆուտբոլի ակումբը հիմնվել է 1930թ. որպես «Ուրալմաշստրոյ»: 2003թ. այն վերանվանվեց «Ուրալի»: 1991թ. ակումբը 3-րդ տեղը գրավեց ԽՍՀՄ առաջին լիգայում, 2006-ին դարձավ բրոնզե մեդալակիր ՌԴ առաջին դիվիզիոնում: