5 փետրվարի 2010 - 18:26 AMT
Ստամբուլում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպեց Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի հետ


Փետրվարի 5-ին Ստամբուլում (Թուրքիա) Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձեւաչափով նիստին:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն առանձնազրույցներ ունեցավ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների ու Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Առանձնազրույցների ընթացքում քննարկվեցին Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ գործողություներին եւ վարժանքներին առնչվող մի շարք այլ հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: