5 փետրվարի 2010 - 15:25 AMT
Հայաստանում հեռախոսակապից ստացվող շահույթը գրեթե 2 անգամ աճել է


Հայաստանում 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ստացիոնար հեռախոսակապից ստացված շահույթը կազմեց 40 341.2 մլն դրամ, եւ 105 766.6 մլն դրամ` բջջային կապի ծառայությունների տրամադրումից: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այդ ցուցանիշն աճել է 92.1%-ով` համեմատած անցյալ տարվա նույն շրջանի հետ: Հաշվետվության համաձայն, 3.3 անգամ աճել է շահույթը Ինտերնետից եւ կազմել 10 404.2 մլն դրամ 2009 թվականի համար: Իսկ ընդհանուր առմամբ կապի ծառայությունների տրամադրումից ստացված շահույթը կազմել է 164 422 մլն դրամ: