5 փետրվարի 2010 - 14:48 AMT
ՀՀ մշակույթի նախարարի նախկին խորհրդականը 19.010.000 դրամ է յուրացրել


ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ վերջինիս օժանդակությամբ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:

Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, Ա. Հայրապետյանը հափշտակել է 19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար` պետությանը պատճառելով էական նյութական վնաս: