Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նստավայրում հունվարի 26-31-ը տեղի կունենա յոթերորդ հանդիպումը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու եւ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցու միջեւ աստվածաբանական պաշտոնական երկխոսության շրջանակներում:
Հանդիպմանը կմասնակցի Հայ եկեղեցին իր հայրապետական երկու Ս. Աթոռներով, ինչպես նաեւ այլ ոչ քաղկեդոնական (451թ.) եկեղեցիները` Ղպտի, Ասորի, Հնդիկ, Եթովպացի եւ Էրիթրիացի Ուղղափառ եկեղեցիները: Հանդիպման ընթացքում 30 մասնակիցները կքննարկեն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի դերը:
Հռոմեական Կաթոլիկ եւ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ պաշտոնական աստվածաբանական երկխոսությունը սկսվել է 2003թ., որի նախաձեռնության մեջ մեծ եղավ Արամ Առաջին կաթողիկոսի դերակատարությունը: