4 փետրվարի 2010 - 19:47 AMT
Հայաստանում նոր iPad-ը «թանկ կլինի» մեկուկես անգամ


iPad համակարգիչների գինը ԱՄՆ-ում հայտարարված գնից ավելի կլինի ընդամենը 1.5 անգամ: Հայաստանում Apple Macintosh ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Մարդոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է, որ Եվրոպայում եւ այլ տարածաշրջաններում Apple Macintosh-ի գինը տատանվում է 500-800 դոլարի սահմաններում: «Ամբողջ աշխարհն է սպասում iPad -ի վաճառքին:

Ըստ պաշտոնական հայտարարությունների, ԱՄՆ-ում iPad -ը վաճառքի դուրս կգա երկու ամիս հետո», - ասել է Էռնեստ Մարդոյանը: Նա դժվարացավ ստույգ ժամկետ նշել, թե երբ նորույթը Հայաստանում կհայտնվի:

iPad-ի հայտարարված գինը 500-800 դոլար է սահմանված` ըստ նար տեխնիկական հնարավորությունների:

Այս համակարգիչների պահանջարկն ավելի մեծ է ուսումնական եւ առողջապահական բնագավառներում: