4 փետրվարի 2010 - 18:54 AMT
Սերգեյ Ավետիսյանը եռամսյա փորձաշրջանով նշանակել է ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար


Հայաստանի կառավարությունը Սերգեյ Ավետիսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նրան եւ մաղթել բեղմնավոր աշխատանք: Վարչապետն անդրադարձել է նաեւ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ մամուլում եղած տարաբնույթ մեկնաբանություններին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախկին փոխնախարարն ինքն է ցանկություն հայտնել թողնելու այդ պաշտոնը եւ նվիրվելու ստեղծագործական աշխատանքին:

«Դավիթ Մուրադյանի գործունեությունը միշտ էլ բարձր է գնահատվել, եւ այժմ նույնպես նրանից ակնկալվում են ստեղծագործական ակնառու արդյունքներ»,- նշեց վարչապետը: