4 փետրվարի 2010 - 18:53 AMT
Նյու Յորքի Թայմս-սքվերում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում


Ապրիլի 25-ին Նյու Յորքի Թայմս-սքվերում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ինչպես հաղորդում է PRNewswire-ը, միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ակցիան տեղի կունենա «Թուրքիան հարցն է, ԱՄՆ-ն` պատասխանը» կարգախոսով:

Միջոցառման նախաձեռնողները հիշեցնում են, որ Թուրքիան դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ չի բացում Կովկասի վերջին փակ սահմանը: