4 փետրվարի 2010 - 14:55 AMT
Հայաստանի խորհրդարանը հաստատել է «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը


2010թ. փետրվարի 4-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատել է ՀՀ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ՀՀ ԱԺ-ից:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նախկինում հայտարարել էր, որ փոփոխությունները ՀՀ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում հնարավորություն կտան քրեա-իրավական խախատումների հայտնաբերման դեպքում անմիջապես դիմել դատախազություն: