4 փետրվարի 2010 - 13:19 AMT
Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կզարգացնեն գիտատեխնիկական համագործակցությունը


ՀՀ կառավարությունը փետրվարի 4-ի նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը:

Ինչպես նշել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, փաստաթուղթը կնպաստի երկու պետությունների տնտեսությունների համար առաջնահերթ նշանակություն ունեցող համատեղ գիտական, գիտատեխնիկական եւ սոցիալ-տնտեսական ծրագրերի եւ նախագծերի համաֆինանսավորման սկզբունքով իրականացմանը, գիտնականների եւ մասնագետների փոխանակմանը, ինչպես նաեւ գիտական կադրերի պատրաստմանը: