3 փետրվարի 2010 - 15:19 AMT
«Ջիբրալթար Օփեն»-ի 8 տուրերից հետո Սերգեյ Մովսիսյանը 2-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում


Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) «Ջիբրալթար Օփեն» շախմատի մրցաշարում 8 տուրերից հետո 6 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում: 8-րդ տուրում Մովսիսյանը հնդիկ գրոսմայստեր Հումպու Կոներուի հետ պարտիան ոչ ոքի ավարտեց եւ իջավ մեկ հորիզոնականով:

Մովսիսյանը մրցաշարի առաջատար Յան Գուստաֆսոնին (Գերմանիա) զիջում է ընդամենը 0,5 միավորով: 9-րդ տուրում Մովսիսյանն իր ուժերը կչափի Ստելիոս Խալկիասի հետ (Հունաստան):

Մինչեւ առաջնության ավարտը 2 տուր է մնացել:

Սերգեյ Մովսիսյանը սլովակահայ գրոսմայստեր է: 1994թ. ծնողների հետ տեղափոխվել է Չեխիա: 2002-ից հանդես է գալիս Սլովակիայի կողմից: Համբուրգում (1997), Սարայեւոյում (2002, 2007) կայացած առաջնությունների, Սանկտ-Պետերբուրգում Չիգորինի հուշախաղի (2007), Վեյք-ան-Զեեում (2008, B առաջնություն) կայացած մրցաշարի հաղթողն է: Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից է (2 անգամ Չեխիայի թիմի կազմում, 2 անգամ` Սլովակիայի): Տիրապետում է ութ լեզուների: Կինը չեխ շախմատիստուհի Պետրա Կրուպկովան է: