2011 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը: Թբիլիսիում Վրաստանի եւ Ադրբեջանի լիազորված անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում նշվել է, որ երկաթուղու շինարարությունն ընթանում է արագ տեմպերով, եւ հաստատվել է այս տարվա բյուջեի նախագիծը, հաղորդում է TRT Russian-ը:
600 մլն դոլար արժողությամբ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2007թ. փետրվարի 8-ին:
Այս նախագծի իրականացումը, որով նախատեսվում է նոր ուղիների կառուցում, ինչպես նաեւ հին երկաթուղային ճյուղերի վերակառուցում, հնարավոր կլինի բեռնափոխադրումներ կատարել Եվրոպայից Չինաստան: