21 դեկտեմբերի 2001 - 21:06 AMT
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ
Հայաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը պետք է ծառայի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալության լրագրողի հետ հարցազրույցում հաղորդել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը: Նրա խոսքերով, 2002 թվականի սկզբին Վաշինգտոնից Երեւան կժամանի ամերիկյան ռազմական փորձագետների հատուկ պատվիրակությունը ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարների մանրազննին քննարկման նպատակով: Ինֆորմացիայի աղբյուրը հաղորդել է, որ պատվիրակությունը կղեկավարի մի սպա, որը լիազորված է ինքնուրույն որոշում կայացնել Պենտագոնի անունից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: