21 դեկտեմբերի 2001 - 21:03 AMT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ԼՂՀ Բարձրագույն դատարանի որոշման համաձայն Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարարի եղբայր Կարեն Բաբայանը, որը մեղադրվում է ծառայողական դիրքը չարաշահելու եւ զենքի ու զինամթերքի անօրինական պահման մեջ, երեկ ազատ է արձակվել: Գերագույն Դատարանը, ուսումնասիրելով դատապաշտպանի վճռաբեկ գանգատը, փոփոխության է ենթարկել ավելի վաղ կայացրած դատավճիռը` ազատազրկման 5 եւ կես տարի: ԼՂՀ բարձրագույն դատական ատյանը դատապարտել է Բաբայանին չորս տարվա պայմանական ազատազրկման: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: