21 դեկտեմբերի 2001 - 21:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 51 ՏՈԿՈՍԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին վստահում է երկրի բնակչության 51 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսին են հարցման արդյունքները, որը անցկացրել է հայկական սոցիոլոգիական ասոցիացիան 1500 քաղաքացիների շրջանում Հայաստանի տարբեր մարզերում: Ուսումնասիրությունը անցկացվել է ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության ֆինանսական աջակցմամբ: Վստահության նվազագույն ցուցանիշը Հայաստանի բնակչության մոտ ունի դատական համակարգը, որին վստահուն է հարցման մասնակիցների միայն 26 տոկոսը: Հարցվողների 62 տոկոսը համարում է, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն: Եվս 16 տոկոսը գտնում է, որ ժողովրդավարություն Հայաստանում կա, բայց սահմանափակ մասշտաբով: Հարցման մասնակիցների 15 տոկոսը ընդունում է Հայաստանում ժողովրդավարության առկայությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: