21 դեկտեմբերի 2001 - 21:03 AMT
ԼՂՀ-Ն ՈՒՐԻՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված ինֆորմացիայի կապակցությամբ, ըստ որի չճանաչված պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ, որը կկայանա հաջորդ տարվա փետրվարին Սուխումիյում, քննարկվելու է ռազմական դաշինք ստեղծելու մասին հարցը: ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ ունի բավականաչափ ներուժ իր անվտանգությունը ապահովելու համար եւ ուրիշ ուժերի հետ ռազմական դաշինք ստեղծելու կարիք չունի: Փաստաթղթում ընդգծվում է, որ պաշտոնական Ստեփանակերտը առաջիկա հանդիպմանը մտադիր է շեշտը դնել անվտանգության միջազգային ու ռազմա-քաղաքական երաշխիքների համակարգ ստեղծելու վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: