Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆիրուդին Սինիրլիօղլուն մեկնելու է ԱՄՆ: Դիվանագետը հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի պետդեպարտամենտում, որտեղ ԱՄՆ-ին կներկայացնի Անկարայի անհանգստությունը Հայաստանի ՍԴ-ի Արձանագրությունների որոշման եւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի առաջիկա քննարկման վերաբերյալ, հաղորդում է CNN-Turk-ը:
Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 13-ին եւ կշարունակվեն մի քանի օր: Սպասվում է, որ Վաշինգտոն իր այցից հետո, թուրք դիվանագետը կայցելի Փարիզ եւ Մոսկվա:Սինիրլիօղլուն Վաշինգտոն է ժամանելու Շվեյցարիայից, որտեղ նույնպես անցկացրել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվություններ: