19 դեկտեմբերի 2001 - 22:29 AMT
ԲԱՔՎԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ
Ադրբեջանի խորհրդարանական ընդդիմությունը,որը միավորված է այսպես կոչված «Դեմդլոկում», ուսումնասիրել է Եվրոպայի Խորհուրդ ընդունվելուց երկրի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների կատարման հարցը: Քննարկման արդյունքների հիման վրա ընդունված հայտարարությունում ասվում է, որ անցկցված ուսումնասիրության արդյունքները լավատեսություն չեն ներշնչում: Խորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ գործերի նման իրողությունը պարտավորությունների իրականացման ոլորտում «կարող է հիմք դառնալ միջազգային պատժամիջոցների համար»: Խոսքը գնում է այդ հեղինակավոր կազմակերպության լիիրավ անդամի մանդատից Ադրբեջանին զրկելու մասին: Եվրոպայի Խորհրդից Ադրբեջանին հեռացնելու մասին հարցը կարող է լուծվել արդեն հաջորդ տարվա սկզբին: Ինչպես հայտնի է, հունվարին Սթրասբուրգում կուսումնասիրվեն Ադրբեջանի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների տարեկան մոնիտորինգի արդյունքները: Այդ կապակցությամբ, Բաքվի «Զեռկալո» թերթը գրում է, որ «Եվրոպայի Խորհրդում մանդատից զկվելը կզրկի Ադրբեջանին կարեւորագույն ամբիոնից, այդ թվում եւ ղարաբաղյան հարցում»:«Իրավունք ունե՞նք մենք արդյոք հրաժարվելու այդ ամբիոնից»,- հարց է տալիս թերթը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: