19 դեկտեմբերի 2001 - 22:51 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՆԱՏԵՂ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է վերջերս խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված «Համատեղ անվտանգության ապահովման շահերից ելնելով զորքերի կիրառման համատեղ պլանավորման հարցերով ՌԴ եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի վավերացման մասին» օրենքը: Համաձայնագիրը, որը ստորագրվել է Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից 2000 թվականի սեպտեմբերին, իրավական հիմք է ստեղծում Անդրկովկասի տարածաշրջանում համատեղ պաշտպանություն ապահովելու նպատակով Ռուսաստանի ու Հայաստանի համատեղ ջանքերի ու համաձայնեցված գործողությունների համար: Փաստաթուղթը որոշում է միացյալ հրամանատարության ձեւավորման կարգը, միացյալ խմբավորման զորքերի կիրառման համատեղ պլանավորման հարցերով փաստաթղթերի պատրաստումը, նախատեսում է կապի միացյալ համակարգի ստեղծում եւ զորքերի ավտոմատացված կառավարում, հաստատում է զորքերի թիկունքային, տեխնիկական, ֆինանսական ապահովման կանոնները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: