19 դեկտեմբերի 2001 - 22:30 AMT
ԻՍՐԱԵԼՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԹԵԼ-ԱՎԻՎԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանում Իսրաելի դեսպանատան քարտուղար Գարրի Քլեյմանը արտահայտել է Թել-Ավիվի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանին իսրաելական ռազմական տեխնիկայի գաղտնի առաքումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Կլեյմանը հերքել է այդ ինֆորմացիան եւ հայտարարել է, որ «նման գործարք չի կնքվել եւ չի նախատեսվել»: Հիշեցնենք, որ ռուսական, հայկական , լիվանական մի շարք ԶԼՄ-ներում ինֆորմացիա եղավ այն մասին, որ Անկարայում գաղտնի բանակցությունների արդյունքում Իսրաելի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Մերքավա» տիպի հարյուր տանկեր ու երեսուն մարտական ինքնաթիռներ Բաքու առաքելու վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: