10 փետրվարի 2010 - 19:26 AMT
Արթուր Աբրահամը մտադիր է հաղթել Դիրրելին նոկաուտով


Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) ,Super Six World Boxing Classicե մրցաշարի շրջանակներում, մարտի 6-ին մենամարտ կանցկացնի Անդրե Դիրրելի հետ (ԱՄՆ):

Աբրահամին մտահոգում է մրցավարի պահվածքը, եւ այդ պատճառով նա կփորձի հաղթել Դիրրելին նոկաուտով: Բռնցքամարտիկը հույս ունի, որ իրեն կաջակցի ԱՄՆ-ի հայ համայնքը:

Անկախ մենամարտի արդյունքներից, Աբրահամի մյուս հակառակորդը կլինի Կարլ Ֆրոչը (Անգլիա): Աբրահամն ասել է, որ Ֆրոչի հետ մենամարտը հավանաբար տեղի կունենա Լոնդոնում: