18 փետրվարի 2010 - 10:56 AMT
Սոսո Ցինցաձեն միայն իր անձնական կարծիքն է հայտնում


<b>Սոսո Ցինցաձեն</b> Վրաստանի ԱԳՆ-ի աշխատակից չէ, իսկ Վրաստանի Դիվանագիտական ակադեմիան մասնավարո բուհ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանում Վրաստանի դեսպանատանը: Ինչպես ասել է իրազեկ աղբյուրը, Ցինցաձեն նաեւ Վրաստանի բոլոր երեք նախագահների քաղաքական գծով խորհրդականն է եղել:

Անցած շաբաթ Սոսո Ցինցաձեն «Նովոստի-Ազերբայջան» գործակալաությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի կասկածում, թե «այսօր Ադրբեջանն առավելագույնը մի երկու ամսում կջախջախեր Հայաստանին եւ կվերադարձներ իր տարածքները»: