18 փետրվարի 2010 - 13:27 AMT
Հայաստանի բանկերը չեն վարելու իրենց մասնակիցների ռեեստրը


ՀՀ կառավարությունը փետրվարի 18-ի նիստին հավանություն է տվել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին

Ինչպես նշել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, համաձայն այդ փոփոխությունների, ՀՀ-ի տարածքում գործող բանկերին արգելվում է անձամբ վարել իրենց մաuնակիցների <b>ռեեuտրը</b>:

Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բաժնետիրական ընկերություն հանդիuացող բանկերն իրենց մաuնակիցների ռեեuտրի վարումը պարտավոր են հանձնել «Բաժնետիրական ընկերությունների մասիսն» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան անձանց: