19 դեկտեմբերի 2001 - 22:33 AMT
ՎԵՆԵՍՈՒԷԼԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Վենեսուէլայի մայրաքաղաքում օրերս կայացել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի բացումը: Հուշարձանը գտնվում է Կարակասի կենտրոնական հրապարակներից մեկում եւ իրենից ներկայացնում է Երեւանի Ծիծեռնակաբերդի համալիրի փոքրացված նմանակը: Հուշակոթողին փակցված է հուշատախատկ առ այն, որ սույն կառույցը խորհրդանշում է հայ ու վենեսուէլցի ժողովրդների բարեկամությունը: Բացման արարողությանը մասնակցել է Կարակասի քաղաքապետը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: