18 փետրվարի 2010 - 16:39 AMT
Տեր Զօրում ՀՀ պատվո հյուպատոսն այցելել է Անթիլիաս


Տեր Զօրում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոս Սուրեն Վարդանյանն այցելեց <b>Անթիլիաս</b>: Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանատունը, Կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպմանը Տեր Զօրում ՀՀ պատվո հյուպատոսը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը Տեր Զօրում ՀՀ առաջին պատվո հյուպատոսության պաշտոնական բացման համար վերջինիս երախտագիտության համար:

Հանդիպմանը ներկա էր Տեր Զօր Հուշահամալիրի կենտրոնական վարչության անդամ Հարություն Վարդանյանը:

Տեր Զօրում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության պաշտոնական բացումը կայացավ ընթացիկ տարվա փետրվարի 11-ին: