18 փետրվարի 2010 - 16:45 AMT
ՀԿԵՈւ-ն դիտարկում է Երեւանում «Ուսանողական» կայարանի բացման հնարավորությունը


2010թ. փետրվարի 18-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը զննել է Քանաքեռ-Զեյթուն երկաթուղային հատվածը, հաղորդում է ՀԿԵՈւ մամլո ծառայությունը: Զննման արդյունքում ուսումնասիրվել է հատվածի վիճակն ու քննվել են այստեղ գտնվող «Ուսանողական» կայանակետի աշխատանքի վերականգնման հեռանկարները:

Ըստ հաղորդագրության, այդ աշխատանքը սկսվեց այն բանից հետո, երբ 2009թ. հունիսին Երեւանի բնակիչների անունից «Գոլոս Արմենիի» թերթը նամակ էր հրապարակել` առաջարկելով վերականգնել Զեյթունի կայանակետի աշխատանքները:

«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն շահագրգիռ է ուղեւորահոսքի ավելացման հարցում եւ բոլոր միջոցները կձեռնարկի դրա համար: «Ուսանողական» կայարանի մերձակայքում գտնվող աղբակույտերը, կառույցները լուրջ սպառնալիք են գնացքների անվտանգ երթեւեկության համար: Ուստի անհրաժեշտ է համալիր լուծում տալ այդ խնդրին: