18 փետրվարի 2010 - 16:52 AMT
Պաշտոնական Երեւանն Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել


Հայաստանի Հանրապետությունը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՀՀ նախագահի մամլո քարտուղար <b>Սամվել Ֆարմանյանը</b>, երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի ներկայացուցչության մակարդակը հայտնի կլինի մի քանի օր անց, ինչի մասին լրացուցիչ կհաղորդվի:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ տուրի արդյունքներով փետրվարի 7-ին Յանուկովիչի օգտին քվեարկել էին ընտրողների 48,95%: Յուլիա Տիմոշենկոն ստացել էր ձայների 45,47%:

Երդմնակալության արարողությունը նշանակվել է փետրվարի 25-ին, սակայն Տիմոշենկոն վիճարկում է ԿԸՀ որոշումը Ուկրաինայի Բարձրագույն վճռաբեկ դատարանում: