18 փետրվարի 2010 - 18:34 AMT
Հայաստանի ՈԿԿ-ները կոչ են անում դադարեցնել ջավախահայերի իրավունքների ոտնահարումը


Վրաստանում ՀԱԵ իրավական կարգավիճակի հարցը»,-ասվում է կազմակերպությունների հայտարարության մեջ
Փետրվարի 18-ին «Թեքեյան» կենտրոնում կայացավ Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությանը եւ ջավախքահայության իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը (ներառում է հայաստանյան եւ ջավախքյան 5 կազմակերպություններ` «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպություն, «Միտք» վերլուծական կենտրոն, ջավախքյան «Վիրք» չգրանցված կուսակցություն, «Ջավախք» ժողովրդական շարժում, «Երկիր» ՀԿ Միություն): Սեմինար-քննարկմանը ներկա էին հայաստանյան քաղաքական կուսակցությունների նախագահներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքագետներ, փորձագետներ, ջավախքյան կառույցների ներկայացուցիչներ եւ այլն:

Ջավախքի աշխարհաքաղաքական դերի, վրացական իշխանությունների հայաթափման քաղաքականության մեխանիզմների, Ջավախքի խնդրի նկատմամբ Հայաստանի քաղաքականության, միջազգային ատյաններում ջավախքահայության իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, «Նորավանք» ԳՀԿ փորձագետ Թամարա Վարդանյանը, «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը:

Սեմինար-քննաարկման ավարտին միջոցառման վարող ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի անունից հանդես եկավ հայտարարությամբ, որին միացան ներկա մի շարք հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»:

«Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վրաստանի հայ փոքրամասնությունը, եւ հատկապես երկրի հարավ-արեւմտյան շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջան) համախումբ բնակվող նրա հատվածը՝ ջավախքահայությունը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթա-մշակութային եւ կրոնական իրավունքների ոտնահարումից. Մենք՝ ներքոստորագրյալներս, խիստ անհանգստացած եւ վրդովված ենք վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության նկատմամբ իրականացվող քաղաքականությամբ, որի արդյունքում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը կանգնել է հայաթափման լուրջ վտանգի առջեւ:

Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին եւ միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոխորհուրդ եւ այլն) ձեռնարկել անհապաղ միջոցներ ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ՝ երաշխավորելով հայ բնակչության անվատանգությունը: Առաջնահերթ ենք համարում՝ ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցումը, հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու իրավական կարգավիճակի եւ հայ տաճարների վերադարձման խնդրի լուծումը»,-ասվում է հայտարարության մեջ: