18 փետրվարի 2010 - 19:07 AMT
Ստեղծվել է նոր էլեկտրոնային փոխարկիչ` արեւմտահայերենից արեւելահայերեն


«Գիտա-մեթոդական խորհրդաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Երեւանում մայիսի 29-31-ը, կկազմակերպվեն Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցների համար դասագրքերի ստեղծման թեմայով քննարկումներ», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար <b>Հրանուշ Հակոբյանը</b>:

Նրա խոսքերով սփյուռքահայության արեւմտահայերենի իմացությունը կատարելագործման կարիք ունի:

Հակոբյանի խոսքերով, փետրվարի 19-ին տեղի կունենա արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը փոխարկող նոր էլեկտրոնային ծրագրի շնորհանդեսը, որին ներկա կլինի նախագահ Սերժ Սարգսյանը: Բառարանում ընդգրկված է ավելի քան 55 հազար բառ:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ապրիլի 25-26-ը Երեւանում տեղի կունենա գիտաժողով, որը նվիրված կլինի խառը ամուսնությամբ ընտանիքներում հայապահպանության խնդիրներին: