18 փետրվարի 2010 - 19:59 AMT
Ղազախստանը հույս ունի, որը 2010-ին ղարաբաղյան կարգավորումն առաջընթաց կունենա


ԵԱՀԿ խորհրդարանականների հետ համագործակցության ամրապնդումը կարեւոր տարր է տարածաշրջանային խնդիրների, հատկապես ձգձգված հակամարտությունների եւ սպառազինության հսկողության Եվրոպական ռեժիմի լուծման գործում, ասաց ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանում Վիեննայում: Նրա խոսքով, խորհրդարանականները կարեւոր դեր են խաղում ԵԱՀԿ մասնակից պետությունների միջեւ երկխոսության հաստատման գործում: Նա ավելացրեց նաեւ, որ Ղազախստանն ընդունելու է ԵԱՀԿ ԽՎ ու Եվրասիայի ֆորումը Ալմաթայում մայիսի 14-16-ը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Սաուդաբաեւն ասաց. «Որպես համանախագահ-երկիր` մենք աշխատում ենք հակամարտող կողմերի միջեւ հաշտության հաստատմանն ուղղված ջանքերի օժանդակման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» շուրջ»: Նա նաեւ հույս հայտնեց, որ 2010-ին այդ կարգավորման գործընթացն առաջընթաց կունենա, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: