18 փետրվարի 2010 - 20:22 AMT
Եվրոպական հանձնաժողովը մրցույթ է հայտարարել «Արեւելյան համագործակցության» երկրների համար


Եվրոպական հանձնաժողովը EAST-INVEST շրջանակներում մրցույթ է հայտարարել «Արեւելյան համագործակցության» երկրների համար: Նախագիծը պետք է բարելավի ԵՄ-ի եւ նրա արեւելյան հարեւանների հետ ներդրումների ու առեւտրի պայմանները:

EAST-INVEST նախագիծը 7 մլն եվրո բյուջեով կազմակերպվել է Արեւելյան համագործակցություն երկրների բիզնես միջավայրը բարելավելու համար: «Այդ նախագծով նաեւ նախատեսված է Արեւելյան համագործակցության երկրների եւ մասնավոր ընկերությունների միջեւ երկխոսության ամրապնդումը, բիզնեսում, առեւտրում համագործակցության սատարումը, տեխնոլոգիաների փոխանցումը եւ այլն», - հաղորդել են Բելառուսի ԵՄ-ի ներկայացուցչությունում, հաղորդում է «Իտներֆաքս-Արեւմուտքը»:

Վերջին ժամկետը հայտեր ներկայացնելու համար մարտի 4-ն է: