Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ներկայացրեց Անկարայի անհանգստությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առնչությամբ: Ինչպես գրում է թուրքական Radikal թերթը, Թեհրանից վերադառնալով Անկարա, Ահմետ Դավութօղլուն զանգահարեց Քլինթոնին ու ներկայացրեց Իրան կատարած այցի արդյունքները եւ, օգտվելով առիթից, հայտնեց, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լուրջ վնաս հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին: