17 դեկտեմբերի 2001 - 23:08 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈԱՏԼԱՆՏՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել` Եվրոատլանտյան համագործակցության երկրների Պաշտպանության նախարարների Խորհրդի վաղը սկսվող նիստին մասնակցելու համար: Վեհաժողովի օրակարգի գլխավոր հարցն է` միջազգային ահաբեկչակության դեմ պայքարում համագործակցության հեռանկարների քննարկումը: Նիստի մասնակիցները կքննարկեն նաեւ «Գործակցություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ծրագրի իրականացման ընթացքը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: