17 դեկտեմբերի 2001 - 23:07 AMT
ԴՈՆԱԼԴ ՌԱՄՍՖԵԼԴԸ «ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆԵԼ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»
Շաբաթ օրը կայացավ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի կարճատեւ այցը Բաքու: Նախարարին ուղեկցում էին Պենտագոնի երեսունից ավել բարձրաստիճան պաշտոնյաներ: Ադրբեջանական կողմից բանակցություններին մասնակցում էին նախագահ Հեյդար Ալիեւը, պաշտպանության նախարար Սաֆաբ Աբիեւը եւ ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Ըստ «Թուրան» գործակալության տվյալների` Ռամսֆելդը Բաքու է ժամանել ռազմական գործակցությունը ընդլայնելու վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով: Այդ առաջարկությունները փոխանցվել են ադրբեջանական կողմին հետագա ուսումնասիրության համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: