24 փետրվարի 2010 - 11:40 AMT
Արոնյանն ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի հետ


Շախմատի Լինարեսի մրցաշարի 9-րդ տուրը տեղի է ունեցել փետրվարի 23-ին: 3 պարտիաներից 2-ն ավարտվեցին ոչ քի: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կիսել է միավորները Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: 9-րդ տուրից հետո Արոնյանը 4,5 միավորով 3-րդ տեղում է: Մրցաշարի առաջատարն է Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) 5,5 միավորով:

Փետրվարի 24-ին տեղի կունեա փառատոնի վերջին տուրը: Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի շախմատիստ Վուղար Գաշիմովը: