24 փետրվարի 2010 - 11:49 AMT
Տրետյակովի պատկերասրահում բացվում է Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը


Փետրվարի 26-ին Տրետյակովի պետական պատկերասրահում ՌԴ մշակույթի նախարարության եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աջակցությամբ տեղի կունենա Մարտիրոս Սարյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Այն կտեւի մինչեւ մարտի 28-ը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը: