24 փետրվարի 2010 - 11:58 AMT
Սյուզի Քենտիկյանը պատրաստվում է իր հաջորդ մենամարտին


Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, թեթեւագույն քաշային կարգում WBA եւ WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա) մարզվում է Ավստրիայի բարձր լեռնային Զելդեն քաղաքում:

Քենտիկյանը պատրաստվում է ապրիլի 24-ին Գերմանիայում կայանալիք մենամարտին, որը կդառնա այդ օրվա գլխավոր իրադարձությունը: Քենտիկյանի մրցակիցը կլինի Գերմանիայի մեկ այլ ներկայացուցիչ Նադյա Ռաոին (WIBA վարկածով չեմպիոն):