24 փետրվարի 2010 - 15:14 AMT
ՀՀ ԱԳՆ. Արձանագրությունների ստորագրման ընթացքում ոչ մի խախտում չի գրանցվել


Համաձայն «միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի, պայմանագրերի կնքումը պետք է անցկացվի համաձայն ընթացակարգերի, որոնք նախատեսված են 12, 14 եւ 18 կետերով, եթե նախապես այլ ընթացակարգ չի սահմանվել: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ-ի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Արձանագրությունները ստորագրելու ընթացքում չի գրանցվել ոչ մի խախտում:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի հասարակությունը նախապաես չէր տեղեկացվել Արձանագրությունների մասին, ապա ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ պայմանագրերի նախաստորագրման եւ ստորագրման մասին բանակցությունները գաղտնի են ընթանում: «Արձանագրությունների դեպքում, Հայաստանի նախաձեռնությամբ 6 շաբաթվա ընթացքում նախաստորագրված Արձանագրությունները հրապարակվեցին: Դա աննախադեպ երեւույթ է միջազգային պրակտիկայում», - ասել է նա:

Խոսելով միջազգային պայմանագրերում խորհրդարանի վերապահումների իրավունքի մասին` Նալբանդյանը նշել է, որ օրինագիծը այդ հարցի վերաբերյալ արդեն ուղարկվել է կառավարություն, եւ դրական եզրակացությունից հետո այն կներկայացվի խորհրդարան: