24 փետրվարի 2010 - 16:14 AMT
Հայ լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը դուրս մնաց հետագա պայքարից


Հայկական թիմի երրորդ ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը դուրս մնաց հետագա պայքարից Վանկուվերում ընթացող 21-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

Ինչպես հաղորդում է armnoc.am-ը, հսկա ոլորավայրէջքում 103 մասնակիցներից Ներսիսյանը 13 այլ լեռնադահուկորդների թվում չկարողացավ հաղթահարել հեռավորությունը: Այդ սպորտաձեւում չեմպիոն դարձավ շվեյցարացի Կառլո Յանկան (2.37.83), երկրորդ տեղում նորվեգացի Կյետիլ Հանսրուդն է (2.38.22), երրորդը Ակսել Լունդ Սվինդալն է (2.38.44):

Փետրվարի 24-ին հսկա ոլորավայրէջքում հանդես կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը` Անի-Մատիլդա Սերեբրյակյանը:

Ավելի վաղ ելույթ ունեցած լեռնադահուկորդներ Սերգեյ Միքայելյանն ու Քրիստինե Խաչատրյանը համապատասխանաբար 70-րդ եւ 76-րդ տեղերն են զբաղեցրել: