24 փետրվարի 2010 - 16:19 AMT
Ստեփանակերտի օդանավակայանը ժամանակին շահագործման կհանձնվի


Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի օդանավակայան: Երկրի ղեկավարը շրջել է օդանավակայանի ուղեւորային համալիրի շինհրապարակում եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակից` միաժամանակ նշելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման կարեւորությունը:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: