24 փետրվարի 2010 - 16:54 AMT
4 հայ շախմատիստներ մասնակցում են Իրանի Մաշհադ քաղաքում ընթացող բաց առաջնությանը


Ինչպես հաղորդում է armchess.am-ը, Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող բաց առաջնությունում հայ գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ ընդամենը կես քայլով է ետ մնում վեց առաջատարներից: Հայաստանի մյուս ներկայացուցիչները` գրոսմայստերներ Արա Մինասյանը, Գեւորգ Հարությունյանը, ինչպես նաեւ Սուրեն Պողոսյանը վաստակել են 5-ական միավոր: Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:

Իսկ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացված խոշոր բաց առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 2-10-րդ տեղերը բաժանեց: Հարությունյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Յարոսլավ Ժերեբուխից (Ուկրաինա): Մրցաշարին մասնակցում էին 652 շախմատիստներ: