24 փետրվարի 2010 - 19:28 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ ղարաբաղյան լուծման հետ


Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ ղարաբաղյան կարգավորման հետ: Այդ մասին եւս մեկ անգամ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԺ-ում կայացած կառավարական ժամի ընթացքում: «Մենք Թուրքիայի հետ բանակցություններ սկսեցինք եւ ստորագրեցինք Արձանագրությունները, որոնցում խոսք անգամ չկա ղարաբաղյան կարգավորման մասին: Նույն կարծիքին են հակված նաեւ միջնորդ երկրները: Այդ խնդիրները փոխկապակցված չեն եւ չեն էլ կարող կապված լինել»,- ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով, եթե Թուրքիան այժմ նման նախապայմաններ է դնում, ապա դա թուրքական կառավարության գործն է` դրանից բխող բոլոր հետեւանքներով: