24 փետրվարի 2010 - 20:44 AMT
«ԲԱՏԷ»-ն հաղթանակ է տարել «Վոլգայի» հանդեպ


Ինչպես հաղորդում է «ԲԱՏԷ»-ի պաշտոնական կայքը, փետրվարի 24-ին բելառուսական ակումբն ընկերական հանդիպում անցկացրեց նիժեգորոդյան «Վոլգայի» (Ռուսաստան) հետ: «ԲԱՏԷ» ակումբը, որում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների հարձակվող Հովհաննես Գոհարյանը, հաղթեց 1:0 հաշվով:

«ԲԱՏԷ»-ին հաղթանակ բերեց Ալեքսանդր Ալումոնան, որը ռուսների դարպասը գրավեց հանդիպման 63-րդ րոպեին:

«ԲԱՏԷ»-ն շարունակում է հավաքներ անցկացնել Թուրքիայում եւ պատրաստվում է Բելառուսի Սուպերգավաթին: Առաջին հանդիպումն ակումբը կանցկացնի մարտի 8-ին Նովոպոլոցկի «Նաֆտանայի» հետ: